Մալախովի հաղորդումից հեռացվել է այն հատվածը, որում ադրբեջանցի երգիչները կատարում էին Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը
11:10 , 27 փետրվար, 2025
Օրեր առաջ երգիչ Էրիկ Կարապետյանն ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդմանը հնչել է իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցի երգիչների կատարմամբ։ Երգը ներկայացվել է որպես ադրբեջանցիների սեփականություն։
Ինստագրամյան հարթակում և հաղորդման յութուբյան ալիքի մեկնաբանություններում բազմաթիվ մեկնաբանություններից հետո «Песни от всей души» հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը։