Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար


00:42 , 27 փետրվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարություն է տարածել․

«Ավարտական դասարանների սիրելի սովորողներ,

վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։
Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով։