16:12 , 26 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ձախողել է A նմուշի դոպինգ թեստը, հայտնում է միջազգային մամուլը:
Ֆուտբոլիստն արյան անալիզ էր հանձնել ԱԱ-2013-ի որակավորման փուլի՝ Մալթայի դեմ խաղից հետո, որում բուլղարացիները հաղթել են 2:1 հաշվով:
Նշվում է, որ բուլղարացի խաղացողը ժամանակավորապես՝ 30 օրով զրկվել է հանդիպումների մասնակցելու իրավունքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ