«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել


18:07 , 26 փետրվար, 2025
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում  «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց»  օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: 
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 
 
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: