Վայոց ձորի մարզի դպրոցներից մեկի դասասենյակում օձ է հայտնաբերվել


15:54 , 26 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Եղեգնաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: