04:21 , 2 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մի քանի միլիարդ տարի առաջ Երկիրը նման է եղել Յուպիտերի հրաբխային Իո արբանյակին, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են՝ ստեղծելով համակարգչային մոդել, որը կարտացոլեր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել մեր մոլորակի վրա դրա գոյության սկզբի մի քանի միլիոն տարվա ընթացքում:
Արդյունքում նրանք պարզել են, որ այն ժամանակ գոյություն ունեցող երկրաբանական կառույցը գրեթե նույնությամբ կրկնել է Յուպիտերի արբանյակին բնորոշ երևույթները: