15:29 , 26 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ճապոնիայի հարավում Սակուրաձիմա հրաբուխն արտանետել է 4.5 կմ բարձրությամբ ծխի ու փոշու սյուն: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Կագոսիմա երկրամասի հիդրոօդերևութաբանական վարչությանը:
Նշենք, որ այս տարվա օգոստոսին հրաբուխն արդեն իսկ հիշեցրել էր «իր գոյության» մասին: Այն ժամանակ ծխի սյունը կազմել էր 5 հազար մետր: Գիտնականները հաշվարկել էին, հրաբուխն արտանետել էր 150 տոննա մոխիր, ինչը 10 անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ