Սիրիացի փախստականների հոսքը Լիբանանին ճգնաժամի առաջ է կանգնեցնել


15:22 , 26 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Լիբանանում սոցիալական պայթյուն է հասունանում Սիրիայից փախստականների հոսքի ավելացման ֆոնին: Նման կարծիք է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը:

Նրա խոսքով, ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար խոշոր ֆինանսական ներարկումներ են անհրաժեշտ: Այդ գումարները կուղղվեն փախստականներին պահելուն, ինչպես նաեւ հասարակական կառույցների եւ բանակի ամրապնդմանը:

ՄԱԿ տվյալներով, ներկայում Լիբանանում գրանցված է առնվազն 760 հազար սիրիացի փախստականներ: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ այդ թիվը կհասնի մինչեւ մեկ միլիոնի: