Հովհաննես Պողոս 2-րդի մասին Իտալիայում մյուզիքլ կբեմադրվի


15:15 , 26 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդի կյանքի հիման վրա մյուզիքլ է գրվել, որը շուտով կբեմադրվի Իտալիայում։

Ինչպես նշում է The Telegraph-ը, 2-ժամանոց մյուզիքլում կներկայացվի Պապի կյանքը՝ սկսած նացիստական ուժերի կողմից Լեհաստանի գրավման տարիներից մինչև կոմունիզմի դեմ պայքարն ու 1978թ. Հռոմի պապ ընտրվելը։

Հնարավոր է, որ այն չի ունենա Բրոդվեյան ներկայացումներին հատուկ փայլ ու շուք, սակայն կազմակերպիչները վստահեցնում են, որ մյուզիքլը շատ հետաքրքիր բեմադրություն է ունենալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ