15:09 , 26 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վստահ է, որ թիմը կարող է բոլոր մրցաշարերում լուրջ դիմադրություն ցույց տալ Մյունխենի «Բավարիա»-ին:
Ֆուտբոլիստը միաժամանակ խոստովանեց, որ դորտմունդցիներն այս պահին զիջում են Գվարդիոլայի սաներին:
«Կարող ենք բոլոր մրցաշարերում հավասար պայքար մղել «Բավարիա»-ի հետ: Մենք դրա համար ունենք բոլոր նախադրյալները: Կհաջողվի մեզ դա, թե ոչ, պարզ կդառնա մրցաշրջանի վերջում:
Գիտենք, որ «Բավարիա»-ն գերազանցում է մեզ, բայց չէ՞ որ մենք նրանց պարտության մատնեցինք Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունում»,- հայտարարել է Օբամեյանգը: