Ինչպես Ազգերի Լիգան դարձավ անիմաստ, նույն ճակատագրի առջեւ է կանգնած նաեւ ՄԱԿ-ը. Ստեփան Դանիելյան


23:46 , 22 փետրվար, 2025
Հին աշխարհակարգի փլուզման հետ զուգընթաց, անիմաստ են դառնում նաեւ հին ինստիտուտները ՄԱԿ, Եվրոխորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն։ Հարցականի տակ են նաեւ վերազգային մյուս կառույցները, զորօրինակ ԵՄ-ն, որն ինչպես մաքսային համաձայնագիր դեռ կարող է գոյատեւել, սակայն որպես քաղաքական կառույց կենսունակ չէ, եթե ի վիճակի չէ որոշումներ ընդունել։
Ինչպես Ազգերի Լիգան դարձավ անիմաստ, նույն ճակատագրի առջեւ է կանգնած նաեւ ՄԱԿ-ը։
Բա ինչ է լինելու։ Լինելու է առանցքային երկրների միջեւ սկզբունքների շուրջ համաձայնագիր, որից հետո մյուսները կենթարկվեն նոր իրականությանը։