Մովսիսյանը գոլ է ստեղծում ոչնչից. Չերվիչենկո


14:35 , 26 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Կրասնոդարի» նկատմամբ «Սպարտակի» տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո մոսկովյան ակումբի նախկին սեփականատեր Անդրեյ Չերվիչենկոն խոսել է խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել Յուրա Մովսիսյանին:

«Կառանձնացնեմ Խուրարդոյին: Մովսիսյանը նույնպես լավ խաղաց: Ակնհայտ է, որ իր գործողություններով նյարդայնացնում է Ֆիլցովին: Յուրայի յուրահատկությունը նրանում է, որ նա գոլ է ստեղծում ոչնչից: Այն որ Մովսիսյանը չտոնեց իր նախկին թիմի դարպասն ուղարկած գոլը, հավանաբար, հայկական սոլիդարություն էր` ուղղված «Կրասնոդարի» սեփականատիոջը, ով ճանապարհ է բացել նրա համար դեպի մեծ ֆուտբոլ»,-Չերվիչենկոյի խոսքերը մեջբերում է sovsport-ը: