Բորիկի եկամտի աղբյուրը Նիկոլի իշխանությունն է
15:49 , 22 փետրվար, 2025
Մուրազի Բորիկը հեգնել է, թե եթե քաղաքական դաշտն իսկապես ամուլ է, ապա արդյոք չարժե՞ գնալ ու Սերժ Սարգսյանից ներողություն խնդրել գոնե մի 100000 մարդով:
Բորիկի հեգնանքը բնավ տեղին չէ, քանի որ օբյեկտիվորեն հասել ենք այդ կետին, սակայն արձանագրենք նաև, որ նրա այդ հեգնանքը հնչել է վճարողների փողի ուժով. վճարվում է ,որ քարոզչական դաշտում ջանա վնասել նախկին իշխանություններին ու այնպես անել, որ ի դեմս նրանց ժողովուրդը Նիկոլին այլընտրանք չտեսնի,այլ տեսնի բորիկներին:
Բորիկը միայն իրեն վճարողների պատվերով չէ, որ հեգնում է. նրա շահերից է բխում, որ 2018-ին տեղի ուենցած խայտառակությունը հասարակությունը չվերաիմաստավորի, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա Նիկոլը հեռացվելու է, իսկ եթե Նիկոլը հեռանա, է՛լ ո՞վ է Բորիկի փորն անիմաստ տեղը հաստացնելու,աղի պես պահելու: Բորիկի եկամտի աղբյուրը Նիկոլի իշխանությունն է: