12:11 , 22 փետրվար, 2025Hraparak.am-ը գրում է.
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին առաջադրված մեղադրանքին․
«Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը, փորձում են ահաբեկել ու այդ ճանապարհով նաև ուղերձ հղել հանրությանը, որ յուրաքանչյուրին նույնն է վիճակված, ովքեր կփորձեն խոսքով ու գործով ոչ միայն ի ցույց դնել, այլև պայքարել, որպեսզի ժամ առաջ չարիքը վերանա երկրից։ Մեր լիակատար զորակցությունն ենք հայտնում Էդգար Ղազարյանին»,- ասել է Սրբազանը։