Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ


00:17 , 22 փետրվար, 2025

Lurer.com-ը գրում է․

ԴՕԿ կուսակցությունից Անույշ Խուդավերդյանը մանրամասներ է հայտնել Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ․ «Այս պահին իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Սրտի մկանի կծկում էր ունեցել, բարձր ճնշում։ 

 

Մի քանի օրից, կարծում եմ, դուրս կգրվի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղուկասյանը հետևորդներին խնդրել է փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ լավ է, շնորհակալ է ուշադրության համար։