Արմավիրի մարզում բախվել են Chevrolet-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը. կան վիրավորներ


22:25 , 21 փետրվար, 2025

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում