Tert.amLife-ը գրում է
««Դեպի Եվրատեսիլ»-ը իմ մեջ վառ տպավորություններ ու հիշողություններ է թողել, որովհետև ձեռք եմ բերել լավ ընկերներ: Մարդիկ կային, որոնց հետ այդ ընթացքում եմ ծանոթացել, այդ թվում հաղթողի՝ Պարգի հետ:
Ես նրա մասին լսել էի, բայց ծանոթության առիթ չէր եղել:
«Դեպի Եվրատեսիլ»-ը հնարավորություն տվեց, որ դառնանք շատ լավ ընկերներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սիմոնը, ով ներկայացավ «AY PAPAREY BYE» երգով ու ժյուրիի կողմից ստացավ ամենաբարձր գնահատականը:
Երգիչը՝ խոսելով իր ելույթի մասին, նշեց, որ երբ միանում է երաժշտությունը, բեմում ամեն ինչի մասին մոռանում է ու մաքսիմալ տրվում էմոցիաներին:
«Հետո տանն եմ նայել ելույթս և դժգոհ չեմ: Հպարտ եմ, որովհետև մեր և միջազգային ժյուրիի կողմից ստացել եմ ամենաբարձր միավորները: Եթե անկեղծ լինեմ, մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ ես չեմ հաղթողը:
Բայց, երբ քննարկում եմ ինքս իմ մեջ, հասկանում եմ, որ ես սոցցանցերում ակտիվ չեմ եղել, չեմ ունեցել նկարահանած տեսահոլովակներ:
Մարդիկ ինձ չեն ճանաչել այնպես, ինչպես մյուս մասնակիցներին: Ինձ առաջին անգամ են տեսել և կարծում եմ՝ դա է նպաստել, որ քվեարկության արդյունքներն այդպիսին են եղել: Չնայած, քիչ ձայն չէի հավաքել, ինչի համար հպարտ եմ»,- անկեղծացավ երգիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: