37 տարի առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը. այսօր մի՛ ուրացեք մեր պայքարը, մի՛ ուրացեք Արցախը. Արցախի հերոսի մայր


14:28 , 21 փետրվար, 2025

Երեք տասնամյակ առաջ այս օրերին կրկին ձյուն էր գալիս։ Ու չնայած եղանակին ու զրկանքներին՝ հայ ժողովուրդը մեկ բռունցք էր դարձել։ 37 տարի առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր մի՛ ուրացեք մեր պայքարը, մի՛ ուրացեք Արցախը, որն ազատագրելու համար մենք այդքան մեծ գին ենք վճարել։