14:10 , 26 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, գոլի հեղինակ դառնալով իր նախկին թիմի` «Կրասնոդարի» հետ խաղում (3:2), ողջունեց ոչ միայն երկու թիմի երկրպագուներին, այլև Սերգեյ Գալիցկուն: Երբ Մովսիսյանը հեռացավ խաղադաշտից, կրասնոդարյան թիմի նախագահը, ով երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է, կանգնած ծափահարեց հայ ֆուտբոլիստին:
«Գալիցկու հետ մենք հանդիպեցինք,- խոստովանել է Յուրան:- Ջերմ շփվեցինք: Ես Մոսկվայում էլ եմ զգում նրա աջակցությունը:
Շատ եմ հարգում «Կրասնոդարին» և չեմ ցանկանում բուռն նշել նրա դարպասը խփած գոլը, առավել ևս, որ այդ կերպ տխրեցրել եմ իմ նախկին թիմին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ