Սովորական ձյուն հավաքել չեք կարողանում, խոսում եք «խաղաղության խաչմերուկի» մասին․ Հենրիխ Դանիելյան


21:15 , 20 փետրվար, 2025
Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը, որտեղ ապրելն ավելի թանկ է, քան Մոսկվայում կամ Պեկինում։ Սակայն մեր երկրի և մայրաքաղաքի ղեկավարները նույնիսկ տարրական խնդիրները չեն կարողանում լուծել։ Նրանք միայն հռետորական խոսքերով են ուժեղ՝ խոստացան «ապագա կա», բայց այդ «ապագայի» անվան տակ հանձնեցին Արցախը և զրոյացրին Հայաստանի անվտանգության դիմադրողականությունը։
Երևանում էլ հայտարարեցին «ասեք՝ անենք» և արդյունքում քանդեցին մեր սիրելի քաղաքը, որն իր պատմությամբ ավելի հին է, քան Հռոմը։ Ծառերի սպանդ, անհաջող կառավարում, խայտառակ թանկացումներ՝ սա է այն, ինչ մեզ բերեց այս իշխանությունը։
Հ.Գ.Սովորական ձյուն հավաքել չեք կարողանում, խոսում եք «խաղաղության խաչմերուկի» մասին։