Որ Վարդան Ղուկասյանը Գյումրու հրապարակում գոռում էր «քայլ արա, մերժիր Սերժին» կրիմինալ չէր, իսկ երբ ՔՊ-ին դեմ է դուրս գալիս՝ կրիմինալ է․ Կարեն Քոչարյան


18:08 , 20 փետրվար, 2025
Քիչ առաջ բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանն՝ իր շքախմբով: Բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով: Այն, որ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել, ես ընդունում եմ որպես շատ բնական բան: Ինձ համար միակ կասկածելին այն է, որ նա բերման է ենթարկվել այն ժամանակահատվածում, երբ հայտարարել է, որ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետ: ՆԳՆ տղաներ և աղջիկներ, նոր իմացա՞ք, որ նա կրիմինալ է: Թե՞, որ նա Գյումրու հրապարակում գոռում էր «քայլ արա, մերժիր Սերժին» կրիմինալ չէր, իսկ երբ ՔՊ-ին դեմ է դուրս գալիս՝ կրիմինալ է: Դուք ծաղրածուներից ոչնչով չեք տարբերվում, պարոնայք(իսկ հիմա նաև տիկնայք) իշխանավորներ: