Նիկոլի ԱԽՔ-ը կարծում է, թե մարդիկ կույր են կամ մտավոր հետամնաց


16:02 , 20 փետրվար, 2025
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԽՔ Գրիգորյան Արմենը փորձել է հանրությանը ամոզել, թե իբր Նիկոլի երեկվա ելույթն արտաքին պատվերի արդյունք չի հանդիսացել, և որ Սահմանադրության փոփոխության հարցը ոչ մի կապ չունի Իլհամի պահանջների հետ: Ըստ ԱԽՔ-ի՝ Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ` 2020 թվականից սկսած, այն ներքին գործընթաց է և արտաքին որևէ գործընթացների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ:

Ո՞ւմ է հավի տեղ դնում ԱԽՔ-ը, անհասկանալի է. եթե Իլհամի հետ կապված հարց չէ դա, ապա ինչո՞ւ Սահմանադրությունը Նիկոլը նախքան 2020-ի պարտութունը չփոխեց, ինչո՞ւ Սամանադրություն փոխելու մասին սկսեցին խոսել հատկապես այն ժամանակ, երբ Բաքվից նման պահանջ դրվեց:

2018-ից սկսած՝ Հաաստանն ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարման տակ, ուղղակի ներկա փուլում այդ ամենն է՛լ ավելի ցայտուն է դառնում, ինչը չի կարող որևէ ԱԽՔ «սվաղել»: Նոր Սահմանադրության ընդունման նպատակը Հայաստանի երրորդ հանրապետության ապամոնտաժումն է, որը տեղի է ունենալու հենց Նիկոլի ձեռքով, և դա առավել քան ակնհայտ է՝ անկախ նրանից՝ ով ինչպես է իրադարձութունները մեկնաբանում: