Ճապոնիայում սկսել են ծովամթերք վաճառել Ֆուկուսիմայից


13:58 , 26 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ջրերի ծովամթերքները մատակարարվել են տեղական խանութներ։ Ձկների, կաղամարների և ծովախեցգետինների վաճառքի թույլտվությունը տրվել է ռադիոակտիվության ստուգումից հետո, հայտնում է ДНИ.ru-ն։

Փորձի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտակայքում գտնվող ծովամթերքներում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել։ Թեստերն անցկացվել են 11 տեսակի ծովամթերքների օրինակների հիման վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ