Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը


13:09 , 26 սեպտեմբեր, 2013

Yerkir.am-ը գրում է.

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ-ն նամակ է ստացել նախագահականից, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանը Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյայում: