Հակադեպրեսանտները գիրացնում են


13:03 , 26 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Այն մարդիկ, ովքեր հաճախ են օգտագործում հակադեպրեսանտներ, ավելի հակված են շաքարային դիաբետով հիվանադանալուն և ավելորդ քաշ ունենալուն: Նման եզրահանգնման է եկել անգլիացի հետազոտողների մի խումբ: 

Նրանք առանձնացրել են այն բոլոր վատ ազդեցությունները, որ կարող է թողնել նման պրեպերատների հաճախակի օգտագործումը: Diabetes Care-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ թեև այդ պրեպարատներն օգնում են դեպերսիայի դեմ պայքարում, բայց բժիշկները այսուհետ պետք է հաշվի առնեն վերը նշված փաստը, հատկապես եթե հիվանդը խնդիրներ ունի ավելորդ քաշի հետ: