Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել


17:54 , 18 փետրվար, 2025

Այս պահին արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարան են հրավիրել Փրկարար ծառայության աշխատակիցների:  Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկատվություն է ստացվել, որ կալանավորի ձեռնաշղթաները դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս պահին փրկարարները շտապում են Կոտայքի մարզի դատարանի Չարենցավանի նստավայր :