Ռոնալդինյոն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին


22:42 , 17 փետրվար, 2025

Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն RikReddy YouTube ալիքի հետ զրույցում նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը նշել է իր հայրենակցի՝ «Սանտոսի» նախկին հարձակվող Պելեի անունը։

Հիշեցնենք, որ նա երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Ակումբային մակարդակում Պելեն, բացի բրազիլական «Սանտոսից», հանդես է ընկել նաև ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»։