«ԱՄՆ-ն կարող է հարձակվել Սիրիայի վրա` չնայած քիմիական զենքի ոչնչացմանը»


12:26 , 26 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Telesur հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ չի բացառում իր երկրի վրա զինված հարձակումը ԱՄՆ-ի կողմից անգամ քիմիական զենքի ոչնչացումից հետո: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Սիրիայի նախագահը նաև նշել է, որ ունի գրոհայինների խոստովանությունը, որ քիմիական զենքը կիրառվել է ընդդիմության կողմից: 

Նրա խոսքով` ամեն ինչ վկայում է այն մասին, որ քիմիական զենքը կիրառվել է ահաբեկիչների կողմից: Այդ բոլոր ապացույցները փոխանցվել են ռուսական կողմին: 

Բ. Ասադը մտավախություն է հայտնել, որ ընդդիմության ներկայացուցիչները կփորձեն խոչընդոտել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների աշխատանքին, որոնք գտնվում են Դամասկոսում: Նա նաև վստահեցրել է, որ քիմիական զենքը բոլոր պահեստները գտնվում են խիստ հսկողության տակ: