Ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանին


12:26 , 14 փետրվար, 2025

Ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանին` Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում, նշվում է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:

Այս պահին հերթում 324 հայկական բեռնատար կա, իսկ ընդհանուր առմամբ հերթում տարբեր երկրներից 913 ավտոմեքենա է գրանցված։