Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ


23:51 , 13 փետրվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին` Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։