«Մեր ազգի ճաշակը շատ ա ընկել». երգչուհի Կարինա Առուստամյանը՝ հայկական լսարանի անճաշակության, Brunette-ի, Leah-ի, ամուսնուն DJ դարձնելու մասին


11:50 , 13 փետրվար, 2025
Ինչո՞ւ երգչուհի Կարինա Առուստամյանը որոշեց 2 անգամ մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին, ի՞նչ բարդ ու դժվար ճանապարհ է անցել երգչուհին երգարվեստում կայանալու համար, ինչո՞ւ եւ ինչպե՞ս նրա ամուսինը՝ Վալտերը որոշեց սպորտից տեղափոխվել դիջեյինգի աշխարհ, ինչպիսի՞ն է հղիության այս փուլը երգչուհու համար, ի՞նչ հիասթափություններ է ապրել ոլորտում։ Այս եւ այլ թեմաների մասին երգչուհի Կարինա Առուստամյանը խոսել է “Break Point” փոդքասթի ընթացքում։ Հաղորդման սկզբում հաղորդավարի հետ զանգահարել են նաեւ նրա ընկերներից Նիկ Եգիբյանին եւ «գաղտնազերծել» նրա մասին քիչ հայտնի տեղեկություն։ Փոդքասթն ամբողջությամբ կարող եք դիտել GoSportFM-ի յութուբյան հարթակում։