11:11 , 26 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնց փողոցի թիվ 19/9 շենքի մոտակայքում շուն է ընկել դիտահորը, շանը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամլո ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են հանել շանը և տեղափոխել անվտանգ տարածք: