10:34 , 26 սեպտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Այսօր հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. հյուսիսային շրջաններում և գիշերը, և ցերեկը փոփոոխական ամպամածություն, իսկ Արարատյան դաշտում և հարավային մարզերում կդիտվի մեծ մասամբ պարզ եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 13-18մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով:
Երևանում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ արագությամբ:
Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան` +16+18 աստիճան տաքություն: