09:55 , 26 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրք-սիրիական սահմանին «Ալ-Քաիդայի» գրոհայինների հետ քուրդ ապստամբների բախման հետևանքով զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին:
Կողմերի միջև մարտերը տեղի են ունեցել սիրիական Աթմա քաղաքի ծայրամասերում: Այդ քաղաքը կարևոր նշանակություն ունի Սիրիայից Թուրքիա ուղևորվող փախստականների համար:
9 զոհերից 7-ը «Ալ-Քաիդայի» գրոհայիններ են, ևս երկուսը՝ քուրդ, ովքեր սպանվել են հրետակոծման ժամանակ: