Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար
00:38 , 8 փետրվար, 2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայինհայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով երթևեկությունը սահմանափակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,–հայտնեց Հակոբյանը։
Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար: