Առնոլդ Շվարցենեգերը կրկին սիրահարվել է. Լուսանկարներ


08:38 , 26 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օրերս պապարացիներին հաջողվել է լուսանկարել Առնոլդ Շվարցենեգերին, երբ դերասանը դուրս գալիս է եղել Սանտա Մոնիկայի ռեստորանից: 

Դերասանը մենակ չի եղել, նրան մի շիկահեր կին է ուղեկցել, ում հրաժեշտ տալիս Առնոլդը բոլորի ներկայությամբ քնքուշ համբուրել է:

Թվում է, թե Շվարցենեգերը հաստատել է այն կարծիքը, որ սեքս-խորհրդանիշերը նախկին չեն լինում: 66 տարեկան հասակում նա դեռ չի զրկվել կանանց ուշադրությունից: 

Ավելի ուշ պարզվել է, որ այդ կինը ֆիզիոթերապևտ Հիզեր Միլիգանն է: Շատերը համոզված էին, որ դերասանը կհաշտվի կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ, սակայն դատելով լուսանկարներից՝ դժվար թե դա տեղի ունենա: