Օբաման չի հրաժարվել Իրանի նախագահի հետ հանդիպելու մտքից


08:30 , 26 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվում Իրանի իր գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից. հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Սպիտակ տունը, ամերիկյան կողմը իրանցիներին առաջարկել է նախագահների ոչ պաշտոնական հանդիպում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում, սակայն մերժում է ստացել:


«Օբաման դեռ պահպանում է ոչ պաշտոնական հանդիպում իրականացնելու տրամադրվածությունը»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ