Եվրոպայում առաջիկա ձմեռը կլինի ամենացուրտը վերջին 1 դարում. կանխատեսում


08:14 , 26 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Առաջիկա ձմեռը կլինի ամենացուրտը վերջին 100 տարում՝ նման կանխատեսում է արել գերմանացի օդերևութաբան Դոմինիկ Յունգը: Նա սառնամանիքներ է կանխատեսել միայն Արևմտյան Եվրոպայի երկրներում: Այս մասին տեղեկացնում է Vesti-ն:

Կանխատեսումը հնչեցվել է կլիմայի փոփոխման հարցերով համաժողովի ժամանակ, որն անցկացվում է Ստոկհոլմում: Համաժողովին հավաքված փորձագետները պատրաստվում են նոր զեկույց հրապարակել: Նրանում նախազգուշացվում է աշխարհին սպառնացող գլոբալ տաքացման մասին, և դրա պատճառը մարդն է, իսկ ավելի հստակ՝ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները:

Փորձագետների կարծիքները հերքում են ճանապարհորդներն ու Պուլկովի աստղադիտարանի գիտնականները, ովքեր կարծում են, որ Երկրին սպառնացող կլիմայական միակ փոփոխությունը գլոբալ սառեցումն է, ոչ թե հակառակը: