Աննան կզբաղվի՞ տղամարդկանց առողջության հարցերով


15:51 , 6 փետրվար, 2025
Պարզվում է՝ ԱՄՆ-ում Աննայի մոտ ի հայտ է եկել գինեկոլոգիական խնդիրներով զբաղվելու ցանկություն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպել է «Կանանց առողջության ինստիտուտ» կազմակերպության հիմնադիր նախագահ Վալերի Հուբերի և նրա ավագ գործընկերների հետ, իսկ հանդիպմանը տեսակապով իր մանակցությունն է բերել նաև «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը: Աննան միաժամանակ տեղկացրել է, որ քննարկման առարկա է դարձել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում կանանց առողջության, հզորացման, բարեկեցության և կրթության հնարավորություններին առնչվող հարցերը:

Աննան ջանք չի խնայում իր՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը գովազդելու: Եթե նույնիսկ ռազմաքաղաքական հարցեր էլ քննարկելիս լինի, դա կներկայացնի որպես «կրթվելը» նորաձև դարձնելու սեփական մոլուցքի արգասիք, ինչը տալիս է հիմքեր՝ կարծելու, որ Աննան գաղտնիքներ ունի ու ինչ-որ բան է թաքցնում: Թաքցնում է իր կրթարշավի իրական նպատակները, այն մոգոնելու իրական դրդապատճառերն ու այն հետևանքները, որ ապագայում են ի հայտ գալու այն դեպքում, եթե ամեն բան հենց այսպես շարունակվի:

Եթե Աննային իսկապես հուզում է կանանց առողջությունը, ապա լավ կանի, եթե Ավանեսյան Անոյին փոխի, քանի որ Անոն իր նախորդից՝ Թորոսյան Արսենից ոչնչով չի տռարբեվում. նա էլ էր առողջապահության համակարգը քանդում, սա էլ:

Աննան կզբաղվի՞ տղամարդկանց առողջության հարցերով: Այս հարցի պատասխանը կարող է միանշանակորեն դրական լինել, այն դեպքում, եթե Նիկոլի զուգընկերուհին գտնի, որ այդպես վարվելով հավելյալ գումարներ «կկպցնի». Աննան ազատ մարդ է ու կոմպլեքսներ չունի: