Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ


23:44 , 5 փետրվար, 2025
Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան` Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանը պաշտոնական մակարդակով Ռուսաստանին է ներկայացրել AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ կապված պայմաններն ու պահանջները: 
«Ադրբեջանն ինքնաթիռի վթարի հարցում մեղադրում է Ռուսաստանին՝ պահանջելով պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին և նրանց հարազատներին։ Չնայած այս փաստերին՝ ռուս պաշտոնատար անձինք, փորձագետները և լրատվամիջոցները շարունակում են հերքել իրենց առնչությունը միջադեպին և փորձում են մեղքը բարդել անձնակազմի վրա։ Հարցի շուրջ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում»,- նշվում է հրապարակման մեջ։