Երևանի քաղաքապետարանում թաղապետները, վարչության պետերը և այլ պաշտոնյաներ շարունակաբար կալանավորվում են՝ իրենց իսկ իշխանության օրոք, քանի որ այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ այլևս չեն կարողանում կոծկել սեփական հանցագործությունները։ Հատուկ պետք է նշել, որ այսօր ևս մի քանի պաշտոնյա կալանավորվել է, ինչը հերթական վկայությունն է ՔՊ-ի կողմից համակարգային կոռուպցիայի արմատավորման։
Ձեր այս կառավարման հետևանքով մեր մայրաքաղաքը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ՝

Աղբահանության քաոսային վիճակ,

Օդի աղտոտվածության վտանգավոր աճ,

Տուրքերի և հարկերի խայտառակ գնաճ,

Անշարժ գույքի շուկայում անկառավարելի գնաճ և գների անկման բացարձակ անտարբեր կառավարում,

Հոսանքի անընդհատ անջատումներ և խցանված կոյուղիներ,

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացում և ծառերի սպանդ,

Աննախադեպ խցանումներ, որոնք օրեցօր վատթարանում են,

Տրանսպորտի տասնյակ տոկոսներով թանկացում, ինչը հարվածում է սոցիալապես խոցելի խավերին,

«Կարմիր գծերի» համակարգ, որը խոստացել էին վերացնել, սակայն ոչ միայն չեն արել, այլև 1000%-ով բարձրացրել են տուգանքները՝ վերածելով դա հերթական հարկային զենքի Երևանի քաղաքացիների դեմ։
Այս բոլոր խնդիրների հեղինակը ՔՊ-ն է՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Տոտալ թալանը, պետական միջոցների մսխումը և ժողովրդի գրպանի լկտի թալանը դարձել են այս իշխանության գործելաոճը։ Երևանը վերածվել է կաթվածահար քաղաքի, որտեղ հանրային բողոքի միակ պատասխանը նոր հարկերն ու մոնոպոլիաներն են։