Ստոցկայան բացատրել է, թե ինչու է իր որդին նման Կիրկորովին


00:29 , 26 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Շատերն են ասում, որ Անաստասիա Ստոցկայայի 2 տարեկան որդին նման է Ֆիլիպ Կիրկորովին: Այս հարցին իր մեկնաբանությունն է տվել նաև երգչուհին:

«Գիտեք, ինձ ևս հատկապես մտերիմներս հաճախ են ասել, որ նման եմ Կիրկորովին, նույնիսկ՝ կազմվածքով: Ես լայն ուսեր ունեմ, նեղ ազդրեր»,- ասել է նա՝ TCH.ua կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Անաստասիան տղայի իսկական հոր մասին ընդհանրապես քիչ է խոսում: Միայն ասել է, որ ամուսնու անունը Սերգեյ է: Նա հայտնի մարդ չէ և չի սիրում իր անվան շուրջ աղմուկ բարձրացնել: