Ինչպիսի՞ն է «Հայաստանի ձայնը»՝ կուլիսների հետևից


16:15 , 3 հոկտեմբեր, 2013

Ժողովուրդ ջան, այնպես է ստացվել, որ «Հայաստանի Ձայնը» երկրորդ եթերաշրջանում Ձեր խոնարհ ծառան կարողացել է կուլիսների հետևը սողոսկելու թույլատվություն ստանալ ու այժմ ուրախությամբ ուզում եմ կիսվեմ տպավորություններովս Ձեզ հետ: Առաջին հերթին ուզում եմ ասել, որ «Հայաստանի ձայնը» ինչ որ առումով նման է ֆուտբոլին, որովհետև ինչպես ֆուտբոլասերները կփաստեն, մի բան է խաղը նայել հեռուստացույցով և մեկ այլ մակարդակի վրա գտնվող հաճույք է, երբ խաղը դիտում ես մարզադաշտում էր:

Օրինակ, դու կյանքում հեռուստացույցով չես զգա այն էներգետիկան, որ համակում է տաղավարը, երբ հերթական մասնակիցը ոչ թե հերթական ելույթն է ունենում, այլ բոլորին ցնցող ոկալով ու արտիստիզմով լցնում տաղավարը, դու կյանքում հեռուստացույցով չես տեսնի, թե ինչպես է ժյուրիի անդամ Միքայել Պողոսյանը մտնում այն սենյակը, որտեղ դու ես նստած՝ մի կտոր պանիրը ձեռքին,   դու երբեք չես տեսնի, թե ինչպես են ժյուրիի անդամները համոզում իրար, որ սեղմեն կոճակը, որովհետև ինքը (համոզողը) արդեն լրացրել ա այս մի լսումներում իր մասնակիցների լիմիտը և այսպիսի բազմաթիվ «Դուք երբեք»-ներ...
Հիմա մի քիչ հոդաբաշխ ու կանոնակարգված պատմեմ, թե ի՞նչ էի անում ես «Հայաստանի ձայն» նախագծում, չնայած, ավելի հետաքրքիր կլինի պատմեմ թե ինչ ԷԻՆ անում այս պրոյեկտում այդ ոչ ավել, ոչ պակաս 5 ժամերի ընթացքում...

 

Օր առաջին

Քանի որ պայմանավորված էի, ինձ միանգամից տարան ու տաղավարի վերնամասում գտնող սենյակում տեղավորեցին, որտեղից հա՛մ բեմն էր երևում, հա՛մ ժյուրին: Տեղը իդեալական էր ու հարամարավետ, միայն թե ես հասկացա, թե ինչպես են ծանր մեղքեր գործած մարդիկ այրվելու դժողքում, որովհետև այդ սենյակում անասելի շոգ էր՝ լույսերի ու տարբեր սարքերից հեռարձակվող տաք օդի պատճառով, բայց սա թերևս միակ անախորժությունն էր, որը առանձնապես չնկատվեց էլ, այնքան հետաքրքիր էր:

Մի խոսքով, սենյակը բացի հարմարավտությունից ու պանորոմիկ տեսարանից, նաև հնարավորություն էր տալիս տեսնելու ժյուրիի անդամներին՝ մինչ նկարահանումները ու պետք է ասեմ, որ ես չէի պատկերացնում, որ չէի ել կարող եմ պատկերացնել, որ նրանք (համենայն դեպս Քրիստինե Պեպելյանն ու Միքայել Պողոսյանը, ում հետ հասցրեցի մի երկու բառ խոսել) այդքան՝ բառիս բուն իմաստով թեթև ու բարեհամբույր կարող են լինել:

Օրինակ, իմ կողմից շատ սիրված Միքայել Պողոսյանը մտավ այն կարմիր սենյակը, որտեղ ես էի ու պանիրը ձեռքին և ես հասկացա, որ այդ կադրը պետք է նկարվի, այն էլ Միքայելը՝ իրեն հատուկ արտիստիզմով միանգամից շատ լուրջ ու կենտրոնացած դեմք ընդունեց ու այդպես հայտնվեց օբյեկտիվի առջև, իսկ Քրիստինեն՝ ընդհակառակը՝ շատ խանդավառ էր ինչպես մի երկու բառ փոխանակելիս, այնպես էլ նկարվելիս և ի պատիվ իրեն պետք է ասեմ, որ էկրաններից միշտ այդքան գեղեցիկ երևացող այս երգչուհին էկրանի այս կողմում անհամեմատ ավելի գեղեցիկ է երևում ու կարծում եմ, որ նրա դրական էներգետիկան դրանում վերջին դերը չի խաղում:

Միանգամից ասեմ, որ բերանս կախ էր մնացել մասնակիցների ընտրության առումով, որի մասին անկեղծորեն կարող եմ ասել, որ առնվազն այս լսումներին, որին մասնակցեցին 32 մասնակիցներ... դրանք ինձ ցնցեցին: Այդ երեք տասնյակից ավել կատարումներում միայն 2-ն էին, որ ինձ իրոք դուր չէկան, իսկ մնացածը միջինից բարձր ու բարձր մակարդակի կատարումներ էին: Ասեմ ավելին, միայն այսօրվա լսումներին ես առնվազն 3 մասնակից տեսա, որոնք արժանի են հաղթելու ցանկացած նախագծում:

Ես նաև տպավորված էի, թե ինչ բարետես էին մասնակիցները, հատկապես՝ աղջիկները ու թե ինչպես էր այդ բարետեսությունը համադրված լավ ոկալի հետ: Ընդհանուր առմամբ, մասնակիցների ու մասնակիցների՝ ժյուրիի ֆիլտրի մասին կարող եմ ասել հետևյալը. ընտրությունը արված էր ոչ թե «лучшие из худших» սկզբունքով, այլ «лучшие из лучших», ընդ որում, այս լսումների «լավագույններից՝ վատագույնները» պատիվ կբերեին ցանկացած նմանօրինակ ծրագրի:
Ժյուրիի մասով էլ շատ տպավորված եմ, որովհետև ինձ չէր լքում այն զգացողությունը, որ հավաքվել են իրոք պրոֆեսիոնալներ ու պետք է նշեմ, որ ի հեճուկս այլ պրոյեկտների, այդ 5 ժամերի ընթացքում ինձ ոչ մի անգամ չայցելեց այն տպավորությունը, որ ժյուրիի այս կամ այն անդամը եկել է սեփական փիառն անելու: Ո՛չ, ամեն ինչ շատ ներդաշնակ էր ու փոխլրացնող:
Պետք է խոստովանեմ, որ եթե մինչ այժմ, որպես պրոֆեսսիոնալ սկեպիս էի զգում Քրիստինեի նկատմամբ՝ ելնելով զուտ նրանից, որ բացասական եմ տրամադրված մեր էստրադայի նկատամամբ, ապա նկարահանումներից հետո կարող եմ ասել, որ Քրիստինեն այն մարդն էր, որ ամեն անգամ հավելյալ դրական լիցք ներդնելուց բացի, նաև զարմացրեց ինձ բազմաթիվ մասնագիտական ակնարկներով:

Ժյուրիի կազմից ամենահամեստը նայվում էր Հայկոն, բայց նա էլ իր լուման ուներ, որովհետև էդ ամեն ինչի մեջ մտցնում էր «свой տղայի» մթնոլորտը: Դե իսկ Շուշան Պետրոսյանն ու Միքայել Պողոսյանն էլ էդ ամեն ինչի մեջ մտցնում էին իրենց յուրահատուկ աուրան ու խոսքը:

Առանց չափազանցացնելու, ես՝ որպես հանդիսատես, էսթետիկական հաճույք էի ստանում հետևելով, թե ինչպես են այս երկու արտիստները դեռ կատարողին չտեսած ծանրութեթև անում՝ արժե՜ արդյոք սեղմել կոճակը, թե՞ այնուամենայնիվ ոչ: Ընդ որում, ինչպես ես դա զգաղցի, Շուշանը լսում էր երգեցողության որակը, իսկ Միքայելը՝ կատարման արտիստիզմը: 

Արդյունքում, լսումներն ավարտվեցին և մոտ 10 մասնակից անցավ երկրորդ փուլ: Ազնվությամբ ասեմ, առնվազն 3 դեպքերում, ես ինքս պռոշ էի կծում, թե երբ պետք է մեկնումեկը սեղմի կոճակը, բայց դա չէղավ, բայց վստահ եմ, որ այդ կատարողները դեռ իրենց կդրսևորեն, իսկ այ պրոյեկտի այս մրցաշրջանը իրոք խոստանում է ահավոր մրցակցային լինել ու ունենալ շատ լուրջ արդյունքներ: Ամփոփելով այս ամենը, ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ ես՝ փնթփնթալու ու բողոքելու սիրահարս, անվերահապահորեն կարող եմ ասել, որ տպավորված եմ ու անհամբեր սպասում եմ մյուս լսումներին:

 

Հ.Գ. Օրվա մեջբերումը.
«Լիլիթ Հովհաննիսյանի մելիզմները երգելու ժամանակ ինձ համար անընդունելի են» 

Շուշան Պետրոսյան