Թիկնիզյանը բանակցություններ է վարում Լոկոմոտիվի հետ․ հայտնի են մանրամասները


22:52 , 3 փետրվար, 2025

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը բանակցություններ է վարում ներկայիս ակումբի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է խաղացողի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։

«Մենք բանակցություններ ենք վարում «Լոկոմոտիվի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Եվ դա կապ չունի «Լեգանեսի» հետ եղած բանակցություների արդյունքից,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը:

Ավելի վաղ «Լեգանեսը» հայտնել էր, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ Թիկնիզյանի տրանսֆերը՝ ռուսական ակումբի բարձր ֆինանսական պահանջների պատչառով։

Նաիրի գործող պայմանագրի ժամկետը «երկաթուղայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Transfermarkt-ը 25-մայա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։