Ռազմիկ Հունանյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն


23:26 , 25 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ռազմիկ Հունանյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարում  նվաճել է չեմպիոնի կոչումը։

Երկու վարժությունների արդյունքում Հունանյանը 1կգ-ով շրջանցել է բելառուսցի մարզիկին՝ Պյոտոր Ասայոնակին, ում բաժին է հասել  երկրորդ տեղը։

Ռազմիկը հանդես է գալիս 77 քաշային կարգում և չեմպիոն է դարձել՝ ցույց տալով 329 արդյունք երկամարտում (առաջինում՝ 146 կգ, երկրորդում՝ 183 կգ )։