23:37 , 25 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Քանյե Ուեսթը եղել է BBC Radio 1 ծրագրի հյուրը: Նա խոսել է ոչ միայն իր արվեստի, այլև Քիմ Քարդաշյանի հետ հարաբերությունների մասին: Պարզվում է՝ սյուներից մեկը, որի վրա հիմնված է նրանց ընտանեկան կյանքը, Քիմի ֆինանսական անկախությունն է:
«Նա այնպիսի մի դիրքում է գտնվում, երբ կարող է ուղղակի սիրել ինձ՝ չպահանջելով իմ փողերը: Ինձ համար իսկապես բարդ էր նման կնոջ գտնելը»,- ասել է Քանյեն:
Փոխարենը ոչինչ չպահանջելով՝ Քիմը հիանալի կյանքի ուղեկից է դարձել:
«Նա ինձ ամեն ինչ տվել է: Նա ինձ տվել է ընտանիք, նա ինձ տվել է աջակցություն»,- հավելել է ռեփերը: