Ոչ մի նորմալ մարդ Աննային չի կարող «շնորհավոր» ասել
12:30 , 3 փետրվար, 2025
Ինքնաթիռով արտասահման մեկնելիս ճղճված «սվիտրով» ներկայացած Հակոբյան Աննան, սեփական շաքիլն ի ցույց դնելով, շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել էին իրեն ծննդյան օրվա առթիվ տարբեր միջոցներով:
Ո՞վ կարող է շնորհավորել Աննային, օրինակ, ի՞նչ տեսակ մարդը կարող է նրա համար բաժակ բարձրացնել կամ գոնե «Ֆեյսբուքյում» շնորհավորական «քոմենթ» գրել այն ամենից հետո, ինչ որ նա բերեց ազգի գլխին Նիկոլի հետ միասին: Աննային կարող են շնորհավորել բացառապես կա՛մ նրա հարազատները, որ իրենից թերևս չեն էլ տարբերվում, կա՛մ մարդու ՔՊ-ական մանկլավիները՝ շեֆին հաճոյանալու, կա՛մ էլ Չախոյան Տարոնի «ֆեյքերը», որոնք դրա համար պետական բյուջեից փող են ստանում.ոչ մի նորմալ մարդ չի կարող Աննային «շնորհավոր» ասել:
Բայց հարց է առաջանում՝ Աննան չգիտի՞ այս մասին, որ «ռիլ» է անում: Գիտի, բայց ցանկանում է, որ հանրության մոտ ստեղծվի այնպիսի տպավորոթյուն, թե ինքն իբր մասսայականություն է վայելում: Իսկ վայելում է, քանի որ ասենք «կրթարշավ» է իրականացնում՝ մարդկանց լավի ու վատի, չարի ու բարու մասին դասեր տալով:
Այլ կեպ ասած՝ Աննան շարունակում է կապիկություն անել՝ ունենալով հստակ նպատակներ՝ նպատակներ, որոնց իրագործման դեպքում, Հայաստանը կարող է պարփակվել մի քանի հազար քառակուսի կիլոմետրի շրջանակներում լավագույն դեպքում կամ առհասարակ կորչել: