21:55 , 1 փետրվար, 2025
Այն, ինչ այսօր դրսևորվում է հանրային-քաղաքական դաշտում` ավագանիների ձերբակալությունները կարմիրբերետավորների կողմից, հարկային բեռի էական աճ, գույքահարկի անտրամաբանական բարձրացում, տրանսպորտի սակագնի կտրուկ բարձրացումներ, ունեն մեկ նպատակ` սպասարկելու և ապահովելու իշխանության հանձնողական քաղաքականությունը:
Իշխանության անկում ապրող վարկանիշի պայմաններում, ներքաղաքական, քարոզչական ճակատ պահելը իշխանության համար գնալով առավել ծախսատար է դառնում, իսկ սրանք այդ ամենը պատրաստվում են անել քաղաքացիների հաշվին:
Երևացող հարթությունում քաղաքացիների գրպանին հասցվող ծանր հարվածներն են, իսկ զուգահեռ հարթությունում Տավուշում գաղտնիության քողով իրականացվող «սահմանազատման», իսկ իրականում` Ադրբեջանին դիրքային խոշոր գերակայություն փոխանցելու պրոցեսն է: