Կոչ ենք անում ձեզ շարունակել, տեմպերը չթուլացնել, թանկացում չի լինելու. պատգամավորները միացել են բոյկոտին


12:12 , 1 փետրվար, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը եւ Թադեւոս Ավետիսյանը միացել են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին եւ երթեւեկում են ավտոբուսով՝ քաղաքացիներին հորդորելով քաղաքացիներին չվճարել 150 դրամ:

«Կոչ ենք անում ձեզ շարունակել, տեմպերը չթուլացնել եւ միասին կհասնենք մեր բոլորիս նպատակներին, թանկացում չի լինելու, թանկացում չի լինելու»,-ասաց  Գառնիկ Դանիելյանը:

 Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ՝ վճարելով 100 դրամ, վարորդները կոնֆլիկտի մեջ չեն մտնում քաղաքացիների հետ: