Անհիմն թանկացումն իր հետևից նոր թանկացումներ է բերելու․ բոյկոտում ենք


11:52 , 1 փետրվար, 2025

Hraparak.am-ը գրում է․

«Բոլորս բոյկոտում ենք անհիմն թանկացումը, որը իր հետևից նոր թանկացումներ է բերելու»,- ասում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կոչ անելով վճարել 100 դրամ․ «Համոզված ենք, որ 100 դրամով հնարավոր է պահել այս տրանսպորտը։ Եթե լինենք միասնական մեր ուզածին կհասնենք»,- ասում է Մարությանը։


Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։